Բիլզերյան. Բաքվի որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի31 օգոստոսի 2018 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ միլիոնատեր, պոկերի սիրահար, «Instagram-ի արքա» և Ignite ընկերության հիմնադիր Դեն Բիլզերյանն իրեն ձերբակալելու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների որոշումն անվանել է «քաղաքականապես մոտիվացված»: Բիլզերյանն այդ մասին հայտարարել է People ամսագրին տված հարցազրույցում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը քրեական գործէ հարուցել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի դեմ՝ Արցախ «ապօրինի» մեկնելու համար:Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով»:Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով: Բիլզերյանը նշել է, որ Արցախ է այցելել մի խումբ անձանց հետ, սակայն միայն իր նկատմամբ է հետախուզում հայտարարվել: «Կարծում եմ, պատճառն այն է, որ ես հանրային կերպար եմ, իսկ ադրբեջանցիները փորձում են ինձ որպես օրինակ օգտագործել»,-հայտարարել է Բիլզերյանը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապ է հաստատել Ինտերպոլի հետ և կոչ արել մերժել Ադրբեջանի հարցումը, որպես քաղքականապես մոտիվացված: Բիլզերյանն ասել է, որ մտադիր է դիմակայել մեղադրանքներին և հավելել է, որ այժմ կենտրոնացած է աշխատանքի վրա: Բիլզերյանը հավելել է, որ մտադիր չէ երբևէ այցելել Ադրբեջան: Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ:Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից,այդ թվում նռնականետից:Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ: Photo. Getty UK Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |