Ադրբեջանը Դեն Բիլզերյանի հետախուզում է հայտարարել և դիմել Ինտերպոլ

Ադրբեջանը Դեն Բիլզերյանի հետախուզում է հայտարարել և դիմել Ինտերպոլ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել հայտնի ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանի դեմ:

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, «քննության արդյունքում պարզվել է», որ օգոստոսի 28-ին Բիլզերյանն «ապօրինի» մեկնել է Արցախ:

Նշվում է, որ Արցախում նա «ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան և այլ հրազեն՝ ցուցադրաբար կրակ բացելով», գրում է Haqqin.az-ը:

Բիլզերյանի դեմ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 228.3 և 318.2 հոդվածներով:

«Հանցագործի որոնումներով կզբաղվի Ինտերպոլը»,-ասվում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

Դեն Բիլզերյանը Հայաստան է ժամանել օգոստոսի 27-ի վաղ առավոտյան: Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել և հաշվառման կանգնել ՀՀ ԶՈւ-ում: Երևանից նա մեկնել է Արցախ:Արցախում նա հանդիպել է ուժայինների հետ և կրակել տարբեր զինատեսակներից,այդ թվում նռնականետից:Բիլզերյանն Արցախ էր մեկնել հոր և եղբոր հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---