ՊՆ ղեկավար. Սիրիա 100 ռազմական մասնագետ կմեկնի

ՊՆ ղեկավար. Սիրիա 100 ռազմական մասնագետ կմեկնի

PanARMENIAN.Net - Սիրիա մեկնող ՀՀ զինված ուժերի անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարը նշել է, որ խոսքը շուրջ 100 ռազմական մասնագետներից բաղկացած ստորաբաժանման մասին է, հայտնում է Panorama.am-ը:

«Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաև անվտանգության անձնակազմ է ներգրավված լինելու»,- ասել է Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ Սիրիայում հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է ՀՀ ազգային շահերից։

Նախարարը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է նաև, որ ՌԴ հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու:Առաքելության հիմնական շարժառիթը Սիրիայի Հալեպ քաղաքի հայությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---