Մխիթարյան. Ես ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար13 սեպտեմբերի 2018 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ ամեն օր, ամեն ժամ ամեն ինչ անում է ավելի ուժեղ դառնալու համար: Այդ մասին նա ասել է ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Մխիթարյանը հուսով է, որ «Արսենալը» կվերադառնա Չեմպիոնների լիգա: «Ես ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե ամեն ինչ անում եմ ավելի ուժեղ դառնալու համար: Ես միշտ երազանքներ եմ ունեցել, ձգտումներ եմ ունեցել, միշտ ցանկացել եմ իրականություն դարձնել իմ հավակնությունները: Ես ցանկացել եմ դա անել, քանի որ դա շատ կարևոր էր իմ ընտանիքի և ինձ համար»,-ասել է ֆուտբոլիստը: Ըստ նրա, նա միշտ ջանասիրաբար աշխատել է իր վրա և հանգստյան օրեր չի վերցրել: «Նույնիսկ եթե ինչ-որ բանում ինձ լավ էի դրսևորում, միշտ աշխատել եմ ավելիին հասնել»,-ասել է նա: «Միշտ հաճելի է այս ակումբի պատմության մասը լինել, քանի որ «Արսենալը» մեծ ակումբ է և բոլորը գիտեն, որ այդ ակումբի կազմում խաղալը շատ բան է նշանակում: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես շատ ուրախ եմ, որ կարողացա աշխատել Արսեն Վենգերի ղեկավարությամբ, և հիմա շատ ուրախ եմ աշխատել Ունան Էմերիի հետ»,-ասել է Մխիթարյանը: Ֆուտբոլիստը նշել է, որ գնահատում է այն մարդկանց, որոնք ցանկանում են օգնել «Արսենալին» ավելիին հասնելու գործում: Նա վստահություն է հայտնել, որ լոնդոնյան ակումբը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում և պայքարի Անգլիայում տիտղոսներ նվաճելու համար. «Մենք փորձում ենք վերադարձնել մեր ակումբի նախկին մակարդակը»: Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական ակումբի օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |