Մխիթարյանը՝ «Արսենալի» օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ 5 սեպտեմբերի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է անգլիական ակումբի օգոստոսյան լավագույն գոլի հեղինակ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Լավագույնն է ճանաչվել Մխիթարյանի խփած գոլը «Չելսիի» (2:3) դարպասին ԱՊԼ 2-րդ տուրում: Հայ ֆուտբոլիստի օգտին է քվեարկել երկրպագուների 61 տոկոսը: Երկրորդ տեղում նույն խաղում իրացված Ալեքս Իվոբիի գոլն է, որին փոխանցում է կատարել Մխիթարյանը: Իսկ երրորդը Նաչո Մոնրեալի գոլն է «Վեսթ Հեմի» դարպասին: Առաջիկայում «Արսենալը» Եվրոպայի լիգայի խմբային փուլում հանդիպելու է «Ղարաբաղի», «Սպորտինգի» և «Վորսկլայի» հետ, սակայն Մխիթարյանը, հավանաբար, Բաքու չի մեկնի, քանի որ«Արսենալի» համար Բաքու մեկնելու հարցում առաջնայինը Մխիթարյանի անվտանգությունն է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |