Ավագանու ընտրություններում քվեարկել է ընտրողների 43.65%-ը. 2017-ի համեմատ` 25,094-ով ավելի շատ մարդ

Ավագանու ընտրություններում քվեարկել է ընտրողների 43.65%-ը. 2017-ի համեմատ` 25,094-ով ավելի շատ մարդ

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 848,343 քաղաքացուց մասնակցել է 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը, հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ավագանու նախորդ՝ 2017 թվականի ընտրություններին մասնակցության թիվը կազմել է40.99% կամ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 345,226 հոգ, ինչը25,094-ով քիչ է այս ընտրությունների ցուցանիշից։

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի էին ընտրում։ Ընտրություններին մասնակցել է է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

Ընթերցեք նաև՝ «ՀՀ պատմության «ամենաանհետաքրքիր» ընտրություններն ավատրվել են»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---