ՀՀ պատմության «ամենաանհետաքրքիր» ընտրություններն ավատրվել են

ՀՀ պատմության «ամենաանհետաքրքիր» ընտրություններն ավատրվել են

PanARMENIAN.Net - Քիչ առաջ՝ 20։00-ին, ավարտվել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը, փակվել են բոլոր ընտրատեղամասերը։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 34.72%-ը կամ 294,534 ընտրող։

Առաջին անգամ անկախ Հայաստանի եպատմության մեջ լրագրողների նկատմամբ չի գործադրվել բռնություն, ծեծի չեն ենթարկվել վստահված անձինք, դիտորդներ, ընտրակաշառք բաժանելու դեպքերը չեն կրել զանգվածային բնույթ։

Սրան զուգահեռ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն ու իրավապահներն արձանագրել են ընտրակաշառք բաժանելու առերևույթ դեպքեր, որոնք կապվում են հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անվան հետ։ Այս պահի դրությամբ ընտրակաշառք բաժանելու դեպքով չորս քրեական գործ է հարուցվել։

Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձն ագրեսիվ պահվածք է դրսևորել հանձնաժողովի նախագահի հանդեպ։ Մեկ այլ՝ 6/51 ընտրատեղամասում կուսակցության վստահված անձը քաշքշել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձին։

Դիտորդներն արձանագրել են նաև ընտրողների ուղղորդումների, կոտակումների դեպքեր։ Ընտրատեղամասերում արձանագրվել են նաև կահավորման, ընտրախցիկի դիրքի և տեխնիկական բնույթի այլ անհամապատասխանություններ։

Սեպտեմբերի 23-ին Երևանում ավագանի են ընտրում։ Ընտրություններին մասնակցում է 12 ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն։ Դրանք են ԲՀԿ-ն, «Երևանի հանրությունը», «Երևանցիներ» դաշինքը, «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները, «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայք հայկազուններ» կուսակցությունը, «Ռեֆորմիստները» և ՕԵԿ-ը: Ընտրական տեսամասերն աշխատելու են 12 ժամ՝ 8։00-ից 20։00-ն: Ոստիկանության վերջնական տվյալներով, քվեի իրավունք ունի 848,343 երևանցի։

Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո մի քանի քաղաքացիական նախաձեռնություն պահանջում էին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Ինքը՝ Մարգարյանը, հայտարարում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն հուլիսի 9-ին լքեց քաղաքապետի աթոռը, որ զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---