Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն կողմ է ԱԺ արտահերթ` բայց ոչ անհապաղ ընտրություններին

Արմեն Ռուստամյան. ՀՅԴ-ն  կողմ է ԱԺ արտահերթ` բայց  ոչ անհապաղ  ընտրություններին

PanARMENIAN.Net - ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ է արտահայտվել, բայց դեմ է դրանց անհապաղ անցկացմանը, հայտնում է «Երկիր Մեդիան»:

«Մենք ժամկետների հետ ունենք շատ հստակ մոտեցում, կան անհրաժեշտ քայլեր, որոնք կատարելու համար պետք է բավարար ժամանակ հատկացվի, մենք այդ անհրաժեշտ քայլերի մասին խոսել ենք: Հիմա բանակցություններին ավելի հստակ կասենք: Ճիշտն այն կլինի, որ ճանապարհային քարտեզի շուրջ գանք համաձայնության»,- ասել է պատգամավորը:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում են:

Նույն խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քններակելու հարցը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---