Մարուքյան. Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք 1 հոկտեմբերի 2018 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում են, հայտնում է Panorama.am-ը: «Խորհրդարանը ցրելու բոլոր սցենարներին աջակցում ենք, բայց չգիտենք՝ որ սցենարն է ներկայացվելու։ Երկրում, ըստ էության, ընդդիմություն չունենք, կունենանք, երբ կկազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է պատգամավորը: Հարցին, թե արդյոք ԵԼՔ խմբակցության հետ կա պայմանավորվածություն վարչապետի հետ հանդիպելու և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քննարկելու մասին՝ Մարուքյանը նշել է, որ իրենց դեռևս այդ հարցով չեն դիմել: Ավելի վաղ, ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը քններակելու հարցը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |