Բալայան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել մինչև տարեվերջ

Բալայան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կարող են հանդիպել մինչև 2018-ի ավարտը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ զրույցում։

«Մինչև տարվա վերջ, ամենայն հավանակությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ում՝ Գլխավոր վեհաժողովի ամբիոնից, կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի հանդեպ, որպեսզի վերջինս «սկսի ԼՂ հարցի կարգավորումն ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևերի»:

Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ պայմանավորվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում ու պետական սահմանին նվազեցնեն լարվածությունը։«Մենք պայմանավորվեցինք, որ մեր նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված»,- ասել է Փաշինյանը:

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթցաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---