Մամեդյարովը ՄԱԿ-ում կոչ է արել ճնշում գործադրել ՀՀ հանդեպ

Մամեդյարովը ՄԱԿ-ում կոչ է արել ճնշում գործադրել ՀՀ հանդեպ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ում՝ Գլխավոր վեհաժողովի ամբիոնից, կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի հանդեպ, որպեսզի վերջինս «սկսի ԼՂ հարցի կարգավորումն ըստ ՄԱԿ ԱԽ բանաձևերի»:

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը հզոր ազդակ ուղարկել և ճնշում գործադրել Հայաստանի հանդեպ, որպեսզի վերջինս լիովին հետևի միջազգային իրավունքին և անհապաղ ու անվերապահ սկսի իրականացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհորդի ընդունած բանաձևերը»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մամեդյարովն ավելացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունը պետք է հասկանա, որ Հայաստանի տնտեսության զարգացման ու պետության բարգավաճման մասին խոստումները հնարավոր չէ իրականացնել, «առանց խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների ու իր հարևանների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ունեցած հարգանքի»։

Ադրբեջանցի նախարարն ասել է, եթե «Հայաստանի նոր ղեկավարությունն իրեն համարում է ժողովրդավար, ապա նրանք պետք է գործեն օրենքի գերակայությանն ու ժողովրդավար արժեքներին համապատասխան»։ Մամեդյարովը հայտարարել է նաև, թե Ադրբեջանը խնդրի քաղաքական ճանապահով լուծմամբ ամենաշահագրգիռ կողմն է։

Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ պայմանավորվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հստակ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում ու պետական սահմանին նվազեցնեն լարվածությունը։«Մենք պայմանավորվեցինք, որ մեր նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված»,- ասել է Փաշինյանը:

Սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ընթցաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---