ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀՀ-ում փոփոխություններից հետո ռուս-հայկական բարձր երկխոսությունը շարունակվեց

ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀՀ-ում փոփոխություններից հետո ռուս-հայկական բարձր երկխոսությունը շարունակվեց

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո հայ-ռուսական ավանդական ինտենսիվ երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում շարունակվեց: Այդ մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ պետքարտուղար, ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Հաշված ամիսների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 3 անդամ, իսկ ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկու անգամ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մեր ղեկավարները մի քանի անգամ շփվել են հեռախոսով: Այդ շփումների գլխավոր քաղաքական արդյունքն այն է, որ հաստատվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված քաղաքական գծի անփոփոխությունը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ:

«Չնայած որոշակի ներքաղաքական անկայունությունը Հայաստանում պահպանվում է, գործակցության կոնկրետ ուղղություններով պլանային համատեղ աշխատանք է իրականացվում»,-ասել է նա:

Ըստ Կարասինի, դրական դինամիկա կա ապրանքաշրջանառությունում, որի աճը 2018-ի առաջին կիսամյակում 2017-ի նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 23,4%՝ մոտ $925,6 մլն:

Ընթերցեք նաև. ՌԴ ԱԳ փոխնախարար. Կա մեկ հեռանկար՝ ԼՂ խաղաղ կարգավորումը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---