Հարցում. Ում կընտրեն և ում երբեք չեն ընտրի ՀՀ քաղաքացիները ԱԺ արտահերթին12 հոկտեմբերի 2018 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտ» (International Republican Institute) կազմակերպության՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրականացրած հարցմանը մասնակցածների 77%-ը պատրաստ է քվեարկել ԵԼՔ դաշինքի (դաշինքը բաղկացած է «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից) օգտին։ Նրանցից 66%-ը դաշինքի օգտին կքվեարկի առաջին հնարավորության, իսկ 11%-ը՝ երկրորդ հնարավորության դեպքում։ «Ծառուկյան» դաշինքի օգտին պատրաստ է ձայն տալ հարցվածների 13%-ը, «Հանրապետական» կուսակցությանը՝ 4%-ը, «Հ.Յ.Դաշնակցությանը»՝ 2%-ը։ Մոտ մեկական տոկոս ձայն ունեն «Հայաստանի կոմունիստական», «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները։ Հարցվածների 61%-ը երբեք իր ձայնը չի տա «Հանրապետական» կուսակցությանը, 15%-ը՝ «Օրինաց երկիր» կուսակցությանը, ևս 15%-ը՝ «Հայ ազգային կոնգրեսին», 13%-ը՝ «Հ.Յ.Դաշնակցությանը», 7%-ը՝ «Բարգավաճ Հայաստանին» և ընդամենը 4%-ը՝ ԵԼՔ դաշինքին։ Հարցմանը մասնակցել է Հայաստանում մշտական բնակություն ունեցող 1200 չափահաս մարդ: Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետդեպարտամետի Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ընթերցեք նաև՝Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ապագայի նկատմամբ լավատեսության աննախադեպ բարձր մակարդակ է գրանցվել, Հեղափոխությունից հետո ՀՀ-ում ավելի շատ ձեռնարկություններ են գրանցվում, Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |