Փաշինյանը՝ Միլսի ասածների մասին. Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ

Փաշինյանը՝ Միլսի ասածների մասին. Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությանը, նշել է, որ «հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»:

Միլսը հայտարարել էր, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի խաղաղ կարգավորում, այդ թվում նաև՝ ԼՂ հիմնախնդրի, պահանջում է «գրավյալ որոշ տարածքների վերադարձ»:

Նա ասել է, որ Արցախի որոշ շրջանների հանձնումը Ադրբեջանին Մադրիդյան սկզբունքներից մեկն է, և հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` որ լուծմանն է ինքը պատրաստ»:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ նշվում էր, Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը փոխզիջումներ կպահանջի բոլոր կողմերից:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել է, որ իր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին բանակցություններում խոսք չկա, և խոսքը միայն հայտնի շրջանների՝ Բաքվի վերահկողության տակ անցնելու մասին: Սրան հակառակ, նախկինում իշխող ՀՀԿ ներկայացուցիչները, մասնավորապես՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը, պնդել էր, որ բանակցությունների սեղանին դրված է եղել նաև ԼՂ կարգավիճակի հարցը:

Նախկինում ԵԱՀԿ ՄԽ-ն, այդ թվում՝ ԱՄՆ համանախագահներ, հայտարարել են, որ բանակցությունները գնում են թե՛ նախկին ԼՂԻՄ դուրս շրջանների (բացառությամբ Լաչինի միջանցքը) Բաքվի վերահսկողության տակ անցնելու, թե՛ հանրաքվեի ու մինչև հանրաքվեն միջանկյալ կարգավիճակ ունենալու մասին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---