Փաշինյան. Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է ծուռ վզով և ծնկած արտաքին քաղաքականությանը, պետք է հիասթափեցնեմ նրան

Փաշինյան. Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է  ծուռ վզով և ծնկած արտաքին քաղաքականությանը, պետք է հիասթափեցնեմ նրան

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանի՝ գործող իշխանության արտաքին քաղաքականությունը դատապարտող հայտարարության մասին հարցին, ասել է, որ ՀՀ-ն վարում է արժանապատիվ և ինքնավստահ արտաքին քաղաքականություն։

«Եթե Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ծուռ վզով և կիսածնկած պետք է արտաքին քաղաքականություն վարել և դա է նրա պատրկեցումն արտաքին քաղաքկանության մասին, ապա պետք է հիասթափեցնեմ նրան։ Հայաստանը վարում է արժանապատիվ և ինքնավստահ արտաքին քաղաքականություն», - ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը. ըստ նրա, դրա առաջին արդյունքները մտահոգիչ են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---