Վիգեն Սարգսյան. Փաշինյանի արտաքին քաղաքականության առաջին արդյունքները մտահոգում են27 հոկտեմբերի 2018 - 11:12 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը. ըստ նրա, դրա առաջին արդյունքները մտահոգիչ են։ «Այս տողերը գրում եմ Փաշինյանի ամերիկյան ֆիասկոյի ֆոնին, որ բյուրեղացավ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի ընթացքում: Առաջին անգամ հայ-ամերիկյան պաշտոնական երկխոսության նպատակը ոչ թե փոխադարձ շահերի և մոտեցումների ճշգրտումն էր, այլ մեկ կողմի շահերի մասին մյուսին իրազեկելը: Տպավորություն ստեղծվեց, որ Բոլթոնը ոչ թե ԱՄՆ-ի նախագահի, այլ ՀՀ վարչապետի խորհրդականն է, ով եկել է հուշելու, թե ինչը պետք է անել և ինչը` ոչ», - գրել է Սարգսյանը՝ հավելելով, որ հասկանալի չէր, թե ինչու վարչապետն ի պատասխան դրան չի կրկնել Մոսկվայում հնչեցրած` միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը: Սարգսյանն առանձնացրել է Բոլթոնի այցի հիմնական եզրահանգումներ։ «Վարչապետին առաջիկա ընտրություններում պետք է բարձր քվե, որպեսզի կարողանա Ղարաբաղի հարցում ոչ բարենպաստ հանգուցալուծումների գնալ: Բոլթոնը փաստորեն կրկնեց ոչ միայն Ադրբեջանի պնդումն առ այն, որ Հայաստանի շրջափակման մեջ մեղավոր է հենց ինքը՝ Հայաստանը, այլև ուղղակիորեն արդարացրեց Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը փակ պահելը և դրա հիմնավորումը՝ Ղարաբաղի հարցում Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնելու քաղաքականությունը: Հայաստանն ԱՄՆ-ից նոր օգնություն և նույնիսկ ուղիղ ներդրումներ չպետք է սպասի: Լավագույն դեպքում` ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների մասնավոր ներդրումներ կարող են լինել: Հայաստանը պետք է վերջապես ինքնուրույն և անկախ դառնա: Չեմ կարծում, թե Բոլթոնը նկատի ունի ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Ակնհայտ է, որ ակնարկը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին», - գրել է Սարգսյանը։ Սարգսյանը նկատում է, որ Իրանի հարևան և բարեկամ երկրի` Հայաստանի տարածքից հայտարարություն է արվել առ այն, որ Իրանի շուրջ օղակը սեղմվելու է: Հայաստանի շահերի հանդեպ շատ նրբանկատ և գործընկերային վերաբերմունք է, անշուշտ: «Դիվանագիտության մեջ չափազանց կարևոր է ոչ միայն ասածի բովանդակությունը, այլև տեղի և ժամանակի պարագան: Մինչ օրս Հայաստանի գործընկերները զգայուն են եղել Հայաստանի տարածքում և հայ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանի հարևաններին և բարեկամներին վերաբերող հայտարարություններ անելիս: Ո՞վ կամ ի՞նչն է արձակել նրանց ձեռքերը «նոր Հայաստանում»: Հուսամ՝ ոչ «սև հակահեղափոխականները», ոչ էլ «հպարտ ժողովուրդը»: Ո՞րն էր խորհրդական Բոլթոնի Հայաստան այցի` մեր երկրի շահերից բխող հիմնական ուղերձը: Հարցրե՛ք վարչապետ Փաշինյանին: Ես չկարողացա նման բան նշմարել գոնե այցի հանրայնացված հատվածում», - ասել է նա։ Հայաստան այլցելած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ «եթե երկընտրանքի խնդիր լիներ ռուսական և ամերիկյան զենք գնելու միջև, ապա ինքը կնախընտրեր վերջին տարբերակը»: «Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը (ՀՀ-ին զենք վաճառելու-խմբ.): Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է ԱՄՆ վարչակազմի համար», - ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |