Կապանի ոսկու հանքը կարող է վերավաճառվել $75 միլիոնով օֆշորային ընկերությանը

Կապանի ոսկու հանքը կարող է վերավաճառվել $75 միլիոնով օֆշորային ընկերությանը

PanARMENIAN.Net - Polymetal International ընկերությունը, որը պատկանում է ռուսաստանցի ձեռներեցներ Ալեքսանդր Ներսիսին, Ալեքսանդր Մամուտին և չեխ գործարար Պյոտր Քելներին, բանակցում է Կապանի իր ոսկու հանքը՝ Kapan Mining and Processing Company-ին Chaarat Gold ընկերությանը վաճառելու մասին: Այդ մասին երկու կողմերը հայտարարել են ի պատասխան այդ թեմայով գրված Bloomberg-ի նյութին:

Chaarat Gold օֆշորային ընկերությունն (գրանցված է իտալական Վիրգինյան կղզիներում) օգոստոսին հայտնել էր, որ մտադիր է բազմամետաղ հանք գնել ԱՊՀ-ում $75 միլիոնով և գործարքը կարող է ավարտին հասցվել արդեն նոյեմբերի սկզբին՝ այժմ նա հաստատել է, որ խոսքը Կապանի մասին է: Դեռևս վստահություն չկա, որ պայմանավորվածություն ձեռք կբերվի, ասել են ընկերությունում, սակայն, հենց որ դա լինի, Chaarat Gold-ը կաշխատի որքան հնարավոր է արագ կնքել համաձայնագիրը, գրում է «Կոմերսանտը»:

Ֆինանսական գծով փորձագետ Օլեգ Պետրոպավլովսկին նշել է, որ Կապանի EBITDA-ն 2018-ին կկազմի 17 մլն դոլար, իսկ ակտիվի արժեքը գնահատվում է 100-120 մլն դոլար կամ Polymetal-ի կապիտալիզացիայի մոտ 3 տոկոսը: Նա հնարավոր գործարքը համարել է «ոչ նշանակալի»:

Կապանը ներառում է համանուն հանքավայրը գործող հանքով, դեռևս չմշակվող Լիճքվազ հանքավայրը և հարստացնող ֆաբրիկան: Ընդհանուր պաշարները ոսկու համարժեքով կազմում են 0,7 մլն ունցիա (միջին պարունակությունը՝ 4,2 գ 1 տոննայում), ռեսուրսները՝ 1,9 մլն ունցիա (5,9 գ 1 տոննայում): 2017-ին Կապանում արտադրվել է 50.000 ունցիա ոսկու համարժեք՝ ոսկու, պղնձի և արծաթի և ցինկային խտանյութ: Զարգացման ծրագրով նախատեսվում է տարեկան 100.000 ունցիա կորզել:

2016-ին Կապանի հանքը ունեցել էր $20 մլն եկամուտ մինչև հարկումը, նշում է Financial Times-ը։

Ռուսական Polymetal PLC ընկերությունը գնել էր Կապանի ոսկու հանքը կանադական Dundee Precious Metals Inc-ի $25 միլիոնով, որից $10 միլիոնը` դրամական միջոցներով և 15 միլիոնը դոլար` ընկերության նոր բաժնետոմսերով: Գործարքը ավարտին է հասցնել 2016-ի երկրորդ եռամսյակում:

Ավելի վաղ Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական Dundee Precious Metals ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր ՀՀ ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով 2013 թվականին ՊԵԿ-ի կողմից ընկերությանը $10 մլն-ով տուգանելու պատմության վրա:

Ըստ Ջաբրայանի՝ 2013-ին ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել ընկերության կողմից շահագործվող Կապանի հանքավայրում, որից հետո՝ 2014 թվականին տուգանել է ընկերությանը $10 մլն-ով: Որոշումը համարելով անհիմն՝ նա մի քանի անգամ դիմել է այն ժամանակ ՊԵԿ նախագահ և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, իսկ այնուհետև հարցը բարձրացրել է նախագահ Սերժ Սարգսյանի մոտ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---