Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի վերջին, հները ևս կկիրառվեն

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի վերջին, հները ևս կկիրառվեն

PanARMENIAN.Net - Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականի նոյեմբեր ամսվա վերջից: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հին թղթադրամները կշարունակեն մնալ շրջանառության մեջ:

Ըստ Կբեյանի, թղթադրամների՝ պաշտոնապես շրջանառության մեջ դրվելու օրը կհստակեցվի ԿԲ առաջիկա խորհրդի նիստերից մեկի ընթացքում:

2017 թվականի նոյեմբերին ՀՀ Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։

Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10,000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20,000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50,000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100,000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի:

Ընթերցեք նաև՝ «Ինչպիսին են հայկական նոր թղթադրամների էսքիզները»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---