Արդյունաբերական գոտիների ձեռնարկությունները կազատվեն շահութահարկից 5 նոյեմբերի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով, Հայաստանի տարածքում ստեղծված արդյունաբերական գոտիների շահագործողները կազատվեն շահութահարկի վճարումից՝ գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտի մասով։ Օրենսգքրի 150-րդ հոդվածում լրացումներով արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարձու աշխատակիցների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանում չկան ձևավորված արդյունաբերական գոտիներ. դրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։ Оրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Համաշխարհային շուկայում գերակա դիրք գրավող և պրոգրեսիվ հարկման մեխանիզմ կիրառող երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցածր ինքնարժեքի պայմաններում վերջիններս ներկայացնում են մրցունակ և էժան արտադրանք, սակայն եկամտային հարկի մասով հարկվում են ավելի բարձր դրույքաչափով, որն ըստ էության դառնում է ոչ նպատակահարմար այդ երկրների արտադրողների համար։ Ուստի նման արտոնությունները խթան կհանդիսանա արդյունաբերական գոտիներում օտարերկրյա ներդրողների համար, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում։ Ընթերցեք նաև՝ «Էկելտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |