Ալեքսիս Օհանյանը «գաղտնի հայկական նախագիծ» կներկայացնի12 նոյեմբերի 2018 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է նոր «գաղտնի Հայկական նախագծի» մասին: Գործարարը լուսանկար է հրապարակել Instagram-ում՝ նշելով, որ շուտով կներկայացնի այդ նախագիծը: «Ժամանակն է, բարեկամներ...Գաղտնի հայկական նախագիծը կներկայացվի վաղը»,-գրել է լուսանկարի տակ Օհանյանը: Ավելի վաղ նա շախմատ խաղացող հայերի լուսանկար էր հրապարակել և նշել, որ նոր նախագիծ է նախապատրաստում: «Գաղտնի նախագիծը, որի վրա աշխատում էի և որն արդեն գրեթե պատրաստ է, շուտով կներկայացվի ձեզ: Հուշում՝ այն ներառում է համբերություն, համառություն և իմաստություն»,-գրել է գործարարը լուսանկարի տակ: Օհանյանն աշխարհի նախկին առաջին ռակետ, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինն է: 2018-ի հունիսին Ալեքսիսն այցելել էր Հայաստան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |