Լուկաշենկո. Նիկոլ, ինչո՞ւ ես լռում, քննադատի՛ր Պուտինին (վիդեո)

Լուկաշենկո. Նիկոլ, ինչո՞ւ ես լռում,  քննադատի՛ր Պուտինին

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ` Ադրբեջանին զենքի վաճառքի շուրջ ունեցած խոսակցությանը:

«Պուտինի ներկայությամբ ասացի` Նիկո՛լ, ո՞վ է Ադրբեջանին առաջին զենք վաճառողը։ Ռուսաստանը: Իսկ ինչո՞ւ ես լեզուդ ․․․ մտցրել, դե՛, քննադատի՛ր, վախենո՞ւմ ես: Իսկ երկրորդ տեղում ո՞վ է՝ Իսրայելը, երրորդը՝ Թուրքիան, դե իսկ չորրորդը, հաշվի առնելով «Պոլոնեզը», Բելառուսը: Ինչի՞ համար ես հարձակվում բելառուսների վրա: Հարձակվում ես յուրայիններիդ վրա, որ ուրիշներն ինչ-որ բա՞ն հասկացնես»,- պատմել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ Լուկաշենկոն պատասխանել էր Բելառուսի հասցեին՝ Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառելու մասով հնչած քննադատություններին: Նա մասնավորապես նշել էր, որ ինքը «Պոլոնեզի» փորձարկմանը հրավիրել էր և՛ ադրբեջանական, և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որպեսզի նրանք համոզվեին, որ դա բարձր ճշգրտությամբ զենք է:

«Ադրբեջանցիները խնդրում են, որ վաճառենք, իսկ մենք էլ պետք է վերադարձնենք վարկը, որ վերցրել ենք դրա համար: Եվ այդ ժամանակ ես ասացի, որ կվաճառեմ այն ադրբեջանցիներին: Հայերին էլ եմ համարժեք համակարգ առաջարկել, բայց նրանք հրաժարվեցին՝ ասելով, որ ունեն ռուսական «Իսկանդեր»,- ասել է Լուկաշենկոն:

Ընթերցեք նաև ՝ «Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, միաժամանակ քաղաքական որակել Խաչատուրովի գործը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---