Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից, միաժամանակ քաղաքական որակել Խաչատուրովի գործը14 դեկտեմբերի 2018 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշագրավ մանրամասներ է հայտնել Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Սպուտնիկի» բելառուսական ծառայության փոխանցմամբ, նա ասել է, որ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից՝ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վեճի համար։ Բելառուսի նախագահը միևնույն ժամանակ քաղաքական է որակել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի կալանավորումը։ Լուկաշենկոյի խոսքով, Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ իր համար «անընդունելի է քաղաքակական դրդապատճառներով կալանավորումը»։ Լուկաշենկոն, բացահայտելով Սանկտ Պետերբուրգի քննարկումների բովանդակությունը, ասել է, որ և ՌԴ, և Ղազախստանի նախագահները Փաշինյանին մեկ հարց են տվել՝ ինչու իրենց չէր զանգահարել և չէր խորհրդակցել կարևոր որոշումներ կայացնելուց առաջ։ «Խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»,- ասել է Բելառուսի նախագահը։ Նա նաև ասել է, որ ՀԱՊկ գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնում է երիտասարդ և պրոֆեսիոնալ, ոչ թե թոշակային տարիք ունեցող գեներալի։ Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում հնարավոր չեղավ գլխավոր քարտուղար ընտրել՝ ՀՀ-ն պնդում էր, որ իր թեկնածուն շարունակի պաշտոնավարել, անդամներից ոմանք, որ Բելառուսը պետք է ստանձնի պաշտոնը: Ուստի հարցը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |