Փաշինյան. ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացում նոր բան չկա

Փաշինյան. ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացում նոր բան չկա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արդբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Միլանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ փոխըմբռնման հասնելու մասին հայտարարությանը, ասել է, որ ՀՀ ոչ մի կառավարություն ԼՂ հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան գործողը:

Նա նաև նշել է, որ բանակցային գործընթացում «նոր բան չկա»:

«Ակտիվությունն այնքանով է, ինչքանով դուք տեսնում եք, և այդ ակտիվությունը կարող ենք համարել վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր», - ասել է նա:

Փաշինյանը նշել է, որ երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական բաղադրիչ պարունակում իր մեջ, հայաստանցի մի շարք մեկնաբաններ դավադրության կանխավարկածն են առաջ քաշում

«Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե ՀՀ կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել: ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարություն», - ասել է նա:

Ավելի վաղ Հայասանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում մեկնաբանեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Միլանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ փոխըմբռնման հասնելու մասին հայտարարությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---