Մամեդյարով. Միլանում Մնացականյանի հետ ԼՂ հարցում փոխըմբռնման ենք հասել![]() 19 դեկտեմբերի 2018 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարԶոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման, հայտնում է Interfax-ը։ «Կարծում եմ, որ Միլանում իմ հայ պաշտոնակցի հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ փոխըմբռնման ենք հասել տևական դադարից հետո առաջին անգամ», - ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը։ Ադրբեջանցի նախարարը հավելել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնումն առաջնահերթ խնդիր կլինի Ադրբեջանի համար նաև 2019-ին: «Ժամանակիս մեծ մասը նվիրել եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը: Դա գլխավոր խնդիրը կլինի նաև 2019-ին»,-ասել է նախարարը: «Հիմնական նպատակը շոշափելի արդյունքների հասնելն է»,-ասել է Մամեդյարովը։ Նա հավելել է, որ 2019-ի հունվարին Զոհրաբ Մնացականյանի հետ կայանալիք հանդիպմանը ևս քննարկելու են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները։ «Ադրբեջանը խաղաղ կարգավորման կողմնակից է», - հավելել էՄամեդյարովը։ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները համատեղ հայտարարություն են տարածել, որով պատրաստակամություն են հայտնել շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը «շատ օգտակար» էր անվանել Միլանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած բանակցությունները և հավելել, որ 2019-ին պետք է բեկում կատարել ԼՂ կարգավորման հարցում Ընթերցեք նաև.Ալիև. Ադրբեջանը զենքի ու ռազմատեխնիկայի ներկրման բազմաթիվ պայմանագրեր է կնքել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |