Փաշինյանը՝ նոր խորհրդականի մասին․ Ապրիլյանի գաղտնի նյութերում հետախուզության թերացման վերաբերյալ ոչինչ չկար19 դեկտեմբերի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր խորհրդականի պաշտոնում 2016 թվականի Ապրիլյան պատերազմին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետի նշանակմանը: «Նրանք ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն է Ապրիլյան պատերազմի պատասխանատուն, նրանք, ըստ էության, ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ։ Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել։ Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այնտեղ ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության մասին», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պատերազմից առնվազն մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի կուտակում է եղել ամբողջ շփման գծի երկայնքով, և դա իմացել են բոլորը: Նա նկատել է նաև, որ բոլորի մոտ այդ իրադարձությունների վերաբերյալ դեռ մնացել են մութ հարցեր, ինչը նշանակում է, որ դրանց պատասխանները պետք է տրվեն։ Փաշինյանը հավելել է, որ ոչ մեկ իրեն խորհուրդ չի տվել Կարապետյանին նշանակել խորհրդական: «ՀՀ զինված ուժերի ղեկավարության շրջանում կա տեսակետ, որը տարբերվում է նախորդ ղեկավարության կարծիքից (Կարապետյանի մասին-խմբ.)», - ասել է Փաշինյանը: Դիտարկմանը, Կարապետյանը նաև 2008-ին Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է Մարտի 1-ի գործով անցնող Յուրի Խաչատուրովին կից ստեղծված վարչակազմի անդամներից մեկ, Փաշինյանն ասել է, որ դա ոչինչ չի նշանակում և հավելել, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների մեծ մասը ներգարվված է եղել այդ պրոցեսների մեջ։ «Հիմա ի՞նչ եք առաջարկում՝ Հայաստանի զինված ուժերի այդ մի հատվածը կտրե՞նք, անջատե՞նք զինված ուժերից։ Այդպիսի բան լինել չի կարող», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ընթերցեք նաև «Մարտի 1-ից Ապրիլյան պատերազմ. Ինչով է հայտնի Փաշինյանի նոր խորհրդականը»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |