Մարտի 1-ից Ապրիլյան պատերազմ. Ինչով է հայտնի Փաշինյանի նոր խորհրդականը![]() 19 դեկտեմբերի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: PanARMENIAN.Net - ը ներկայացնում է մի քանի փաստ նրա մասին: Կոչումով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը: Նա հեռացվել է պաշտոնից պատերազմից անմիջապես հետո՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ: Նրա պաշտոնանկության վերաբերյալ պաշտոնական որևէ մեկնաբանություն չի տրվել: 2018 թվականի փետրվարին Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան ռազմական կցորդի պաշտոնում: Կարապետյանը նաև ընդգրկված է եղել 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի արձակած հույժ գաղտնի 0038 հրամանում: Փաստաթղթի համաձայն՝ նա Երևանի կայազորի պետի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, տեղակալն էր: Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ այս հրամանով զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացների մեջ՝ տապալելով Սահմանադրական կարգը: 2018 թվականի հուլիսին կալանավորվել էր 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը: Նա ավելի ուշ ազատ էր արձակվել գրավի դիմաց: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |