Մայր աթոռի թանգարանները հունվարի 2-ից կաշխատեն

Մայր աթոռի թանգարանները հունվարի 2-ից կաշխատեն

PanARMENIAN.Net - Ամանորյա տոներին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները կհյուրընկալեն այցելուներին հունվարի 2-ից:

Հայաստանցի արվեստասերներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին, ովքեր հնարավորություն կունենան «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեսնելու հռչակավոր Նոյյան տապանի մասունքը, Հավուց Թառի Ամենափրկիչ պատկերը, մասունքակիր աջեր, Սկևռայի և Հայոց ցեղասպանության նահատակների մասանց պահարանները, Վ. Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբանկարը և բազում այլ սրբազան առարկաներ, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Խմբային այցելություններ գրանցելու համար կարելի է զանգահարել Թանգարանների գրասենյակ (010)51-72-79, (093) 33-85-95 հեռախոսահամարներով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամանորին՝ 2019-ի հունվարի 3-5-ը ՀՀ մշակույթի նախարարության մի շարք թանգարաններ բաց կլինեն այցելուների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---