Փաստաբան. Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ

Փաստաբան. Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

«Կա նման բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ։ Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որոնք չէի ուզի մանրամասնել», - ասել է Հայկ Ալումյանը։

Դեկտեմբերի 17-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արշակ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:Կարապետյանը ընդգրկված է եղել 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի արձակած հույժ գաղտնի 0038 հրամանում: Փաստաթղթի համաձայն՝ նա Երևանի կայազորի պետի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, տեղակալն էր:

Ընթերցեք նաև՝ «Մարտի 1-ից Ապրիլյան պատերազմ. Ինչով է հայտնի Փաշինյանի նոր խորհրդականը»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---