Պենտագոնը կղեկավարի Պատրիկ Շանահանը24 դեկտեմբերի 2018 - 10:42 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվարի 1-ից ԱՄՆ պաշտպանության նախարարի թափուր պաշտոնը կստանձնի Պենտագոնի ղեկավարի տեղակալ Պատրիկ Շանահանը: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ուրախ եմ հայտարարել, որ հունվարի 1-ից ՊՆ ղեկավարի տաղանդավոր տեղակալ Պատրիկ Շանահանը կստանձնի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Պատրիկը նվաճումների մեծ ցուցակ ունի փոխնախարարի պաշտոնում և մինչ այդ Boeing կորպորացիայում: Նա հիասքանչ կլինի»,-գրել է Թրամփը: Շանահանի պաշտոնական նշանակումը կարող է կատարվել միայն Սենատի կողմից հավանություն ստանալուց հետո: Մինչ այդ նա կկատարի Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները, հայտնում է ՌԲԿ-ն: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություննեի պատճառով: Հրաժարականը հաջորդել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությանը:«Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,-ասվում է Թրամփին հասցեագրված Մեթիսի նամակում: Դեկտեմբերի 20-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: «Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |