Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով21 դեկտեմբերի 2018 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություննեի պատճառով: Հրաժարականը հաջորդել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասինԹրամփի հայտարարությանը: «Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն ձեր հայացքներին»,-ասվում է Թրամփին հասցեագրված Մեթիսի նամակում, հայտնում է Deutsche Welle-ն: «Ես հավատում եմ, որ մենք առավել վճռական պետք է լինենք այն երկրների հետ հարաբերություններում, որոնց ռազմավարական շահերը գնալով ավելի են հակասում մեր շահերին»,-գրել է Մեթիսը՝ մատնանշելով Չինաստանն ու ՌԴ-ն: Նույն օրը Թրամփը Twitter-ում գրել է, որ Մեթիսը կհեռանա պաշտոնից փետրվարի վերջում, իսկ նրա հետնորդը շուտով հայտնի կդառնա: Մինչդեռ, Թրամփի որոշումը Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ քննադատության արժանացավ նաև Սենատի մի շարք անդամների կողմից: Դեկտեմբերի 20-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերը Սիրիայից: «Անցնելով այս գործողության հաջորդ փուլին՝ մենք սկսեցինք տուն վերադարձնել ամերիկացի զինվորներին»,-ասվում է Սանդերսի հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը»Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը: Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել Ալմաթիում մեկնարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունների հանդիպումը Մինչ հանդիպումը Միրզոյանին և Բայրամովին առանձին ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն Կոնջորյան. Չի ստացվելու զավթել իշխանությունը, անկախ նրանից՝ ինչ տեսքով կգան՝ մի օր փողկապով, մի օր վեղարով Նա ասել է, որ իրենք ժողովրդի տված մանդատով ձևավորված մեծասմանություն են ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին |