«Արտահերթը՝ ժողովրդավարական զարգացման հանգրվան»․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին

«Արտահերթը՝ ժողովրդավարական զարգացման հանգրվան»․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Ձերդ գերազանցություն, Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարևւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության ոգով», - ասված է ուղերձում:

ՄԱԿ-ի գլխացոր քարտուղարը նաև համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին և նպատակներին:

«Ձեր հավակնոտ բարեփոխումների օրակարգին համընթաց, Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է սերտորեն գործակցել Ձեզ հետ և Ձեր կառավարության հետ՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև վերահաստատել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը», - ասված է ուղերձում:

Ավելի վաղ Փաշինյանին վարչապետ նշանակվելու առթիվ շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---