Թրամփը Փաշինյանին․ ԼՂ հակամարտության կարգավորումը կնպաստի ԱՄՆ հետ կապերին, ու կոռուպցիայի դեմ պայքարին19 հունվարի 2019 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Հարգելի պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում է բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին», -մասնավորապես նշվում է ուղերձում։ Թրամփն ասել է նաև, որ միասին կարող են առաջընթաց արձանագրել երկու երկրի միջև առևտրատնտեսական կապերի խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին: Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Ձեզ և Հայաստանի ժողովրդին», - եզրափակել է ԱՄՆ նախագահը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով Ֆրանսիայի դեսպանն Ակադեմքաղաքի տարածքում էր․ Առաջնային է համարել հանրակացարանները, տրանսպորտը Այցելուների թվում էր նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին |