ԵՊՀ գիտխորհուրդը կոչ է անում հարգել բուհական ինքնավարությունը

ԵՊՀ գիտխորհուրդը կոչ է անում հարգել բուհական ինքնավարությունը

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի՝ ԵՊՀ, գիտական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և քայլեր ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Գիտխորհուրդն ընդունել է հայտարարությունը, ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով:

Հայտարարության մեջ ասվում է, որ բարձրագույն կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են ճանաչվում բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման սկզբունքները: Այդ սկզբունքները հանդիսանում են ՀՀ բարձրագույն կրթության զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկը, և մեծապես կարևորվում է դրանց ապահովումը պետական բարձրագույն իշխանության կողմից: Ասվածի վառ վկայությունն է ՀՀ վարչապետի կողմից ՀՀ Ազգային ժողովում արված հայտարարությունը՝ բուհական ինքնավարությունը հարգելու և դրան անհարկի միջամտությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Սակայն Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի նախաշեմին, հակառակ այս մոտեցման, պետական իշխանության որոշ մարմիններ և պաշտոնատար անձինք փորձում են, տարբեր շարժառիթներով պայմանավորված, խախտել նշված սկզբունքները և որոշակի մեթոդների կիրառմամբ վարկաբեկել Երևանի պետական համալսարանն ու արժեզրկել ԵՊՀ-ի 100-ամյակի խորհուրդը: Մինչդեռ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների արժանավայել կազմակերպումը պահանջում է կառավարության, հասարակության լայն շերտերի և ԵՊՀ ողջ կոլեկտիվի ակտիվ ջանքերի համադրում, որը կնպաստի Մայր բուհի անցած 100-ամյա ուղու արժևորմանը և զարգացման տեսլականի նախանշմանը:

Այդ պատճառով նման միտումը համարում ենք խիստ մտահոգիչ և հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի չափազանց կարևոր դերակատարումը մեր երկրիպետականաշինության, տնտեսության, րթության, գիտության և մշակույթիոլորտում՝ գտնում ենք, որ այն հարվածում է ոչ միայն Մայր բուհի, այլևպետության հեղինակությանը և խախտում է բուհական ինքնավարության ապահովմանու ակադեմիական ազատությունների հարգման միջազգային սկզբունքները:

Նման պայմաններում ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում.

հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և ակադեմիական ազատությունները,

• անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ:

Ավելի վաղԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ հայտարարել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ՝ հավելելով, որ ասել է այդ մասին բուհի ղեկավարին նրա հետ հանդիպմանը: Հարությունյանը հայտարարել է նաև, որ Սիմոնյանը ստել է՝ ասելով, թե բուհի 100-ամյակը չի նշվելու:

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էրև տարածել, որի համաձայն ԵՊՀ-ի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք:

ԵՊՀ-ն իր հերթին պարզաբանում է տարածել ներկայացված մեղադրանքները վերաբերյալ՝ շխտելով դրանց իսկությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---