ԿԳ նախարարը չի տեսնում Սիմոնյանին ԵՊՀ-ի 100-ամյակին

ԿԳ նախարարը չի տեսնում Սիմոնյանին ԵՊՀ-ի 100-ամյակին

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի100-ամյակը նշվելու է մեծ շուքով, հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ:

Նա նշել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ՝ հավելելով, որ ասել է այդ մասին բուհի ղեկավարին նրա հետ հանդիպմանը:

Հարությունյանը հայտարարել է նաև, որ Սիմոնյանը ստել է՝ ասելով, թե բուհի 100-ամյակը չի նշվելու:

«Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ քննարկել ենք, որ մեծ, շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ-ի 100-ամյակը։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ։ Հանձնաժողով է ստեղծվել։ Սիմոնյանի պնդումը, թե իր հետ է կապված հանձնաժողով չստեղծելը, սուտ է, կեղծիք է», - ասել է Հարությունյանը։

Նա հավելել է նաև, որ Սիմոնյանի հետ է կապված բուհին առնչվող ամեն բացասական կարծիքը, բոլոր խախտումները՝ «ուսանողների, դասախոսների սահմանափակումները, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը»։

«Եթե մենք մեծ շուքով նշելու ենք 100-ամյակը, ապա ի՞նչ մեսիջ ենք տալու հանրությանը, եթե Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարել», - նշել է նախարարը։

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էրև տարածել, որի համաձայն ԵՊՀ-ի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք:

ԵՊՀ-ն իր հերթին պարզաբանում է տարածել ներկայացված մեղադրանքները վերաբերյալ՝ շխտելով դրանց իսկությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---