Մամեդյարով. Փաշինյան-Ալիև հանդիպման ժամկետը համաձայնեցվում է14 մարտի 2019 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցնում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման ժամկետները: «Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը նախապատրաստվում է: Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Այս պահի դրությամբ համաձայնեցվում են հանդիպման ժամկետները, որի մասին ավելի ուշ կհայտարարվի»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Interfax.ru-ն: Ըստ նրա, նախապատրաստվում է նաև երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: «Դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպման նախապատրաստմանը զուգահեռ»,-ասել է Մամեդյարովը: Ադրբեջանի ԱԳ նախարարը չի բացառել, որ հանդիպումը հայ պաշտոնակցի հետ կարող է նախորդել բարձր մակարդակի հանդիպմանը: «Ամեն ինչ հնարավոր է: Նախապես չեմ ուզում ասել, չեմ ուզում աժիոտաժ ստեղծել»,-հավելել է նա: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի էր անվանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափի փոփոխման ՀՀ կառավարության փորձերը:Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարել էր.«Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»: Ընթերցեք նաև. ՀՀ վարչապետ. ԼՂ-ն հակամարտության կողմ դարձնելը եղել և մնալու է քննարկումների կարևորագույն կետերից Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |