Թաղապետ. Ուղղորդված են, այլ սրճարանները եկել, աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ

Թաղապետ. Ուղղորդված են,  այլ սրճարանները եկել, աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ

PanARMENIAN.Net - Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով մեկ ամիս առաջ ծանուցել է Օպերայի հարակից տարածքների սրճարանատերերին, որ պետք է ապամոնտաժվեն:

Նա ասել է, որ այս ակցիայի մասնակիցներից շատերն ուղղորդված են:

«Դուք սեփական աչքերով տեսաք, որ այլ սրճարանների աշխատակիցները եկել էին իրենց մոտ աշխատանք առաջարկելու, սակայն տեսաք ինչպես վերաբերվեցին այդ մարդկանց: Սարյանի, Կասկադի սրճարանների աշխատակիցները եկել աշխատանք էին առաջարկում, որևէ մեկը չմոտեցավ, հստակ ուղղորդված են», - ասել է թաղապետը:

Ավելի վաղ սրճարանների աշխատողները վիրավորել են իրենց աշխատանք առաջարկած այլ սրճարանի ներկայացուցչին:

Նա նաև նշել է, որ բոլոր սրաճարաններն ունեն իրենց այն հատվածը, որը չի ապամոնտաժվելու:

«Այս սրճարանների տերերը գերշահույթ են ստանում, և որևէ մեկը պնդիր չունի ընտանիք պահելու: Ավելին, մենք հնարավորություն ենք տվել զբոսայգու աղեղաձև հատվածում իրենց գործունեությունը շարունակելու», - ասել է նա:

Օպերայի հարակից տարածքների ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն արգելափակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկաններն ազատել են պողոտան ցուցարաներից:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհակալություն հայտնելով երևանցիներին Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման գործընթացին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---