Սրճարանների աշխատողները վիրավորել են իրենց աշխատանք առաջարկած այլ սրճարանի ներկայացուցչին14 մարտի 2019 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Օպերայի բակում «Ապերետիվո» սրճարանի ներկայացուցիչն ինքնակենսագրականներ է հավաքում շենքի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման հետևանքով գործազուրկ մնալու վտանգի տակ հայտնված աշխատակիցներից, այս մասին PanARMENIAN.Net - ի հետ զրույցում ասաց սրճարանի մենեջեր Էդիտա Տատարենկոն: Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցները, սակայն, ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել սրճարանի ներկայացուցչի նկատամամբ, ընդհուպ մինչև վիրավորական արտահայտություններ են հնչեցրել: «Ո՞վ ես դու, որ Օպերայի կենտրոնում սեղան ես եկել-դրել, սարքած բան ա, ցիրկ ա, կապիկություն ա», - ասել են Օպերայի կանաչ տարածքների հաշվին կառուցված սրճարանների աշխատակիցները: «Ապերետիվոյի» մենեջերը, մինչդեռ, հայտնեց, որ ներկա պահին սրճարանի բոլոր աշխատանքների համար ազատ հաստիք կա՝ մատուցող, մենեջեր, խոհարար, մաքրուհի և այլն: «Բոլոր հաստիքների համար մի քանի հոգի է պետք», - ասել է մենեջերը՝ հավելելով, որ իրենք այս իրադարձություններից շատ ավելի վաղ են թափուր հաստիքների մրցույթ հայտարարել: Մենեջերը հավելել է, որ այդ սրճարանների աշխատակիցները կարող են մոտենալ սրճարան կամ առցանց ուղարկել ինքնակենսագրականները: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |