Փետրվարին երիտասարդ ընտանիքներին մոտ 2․5 անգամ ավելի շատ հիփոթեք են տվել15 մարտի 2019 - 13:07 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի փետրվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ 145%-ով աճել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հատկացվող վարկերի ծավալը։ Ընթացիկ տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ այդ աճը կազմել է 131%։ 2018 թվականի նոյեմբերին 2017 թվականի նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ 2017-ի նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով։ Ծրագրի շրջանակում վարկավորմամբ է զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն: Առ 2019 թվականի մարտի 5-ը տրվել է 3935 վարկ (2041 վարկ Երևանում, 1894՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է մոտ 33․391 մլրդ դրամ (21․469 մլրդ դրամ Երևանում, 11․922 մլրդ ՀՀ մարզերում): Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով, 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 131%-ով, իսկ 2019 թվականի փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 145%-ով: Երիտասարդ ընտանիքի կամ երիտասարդ միայնակ ծնողի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ վերջիններիս կողմից յուրաքանչյուր նոր երեխայի որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար՝ պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման տոկոսը ավելանում է 0․5%-ով: Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում սպասվում է ծախսային մասով որոշակի ավելացում, որի չափը, ըստ նախնական գնահատականների, կարող է կազմել 14.3-18․9 մլն դրամ։ ՀՀ կենտրոնական բանկի նախագծի ընդունումը պայմանավորված է բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական նպատակային ծրագրով վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վերջինիս վարկային բեռի մեղման հանգամանքով՝ նպաստելով նաև ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարելավմանը և ժողովրդագրական խնդրիրների լուծմանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |