Բելառուսի դեսպան. Տրակտորների և վերելակների համատեղ արտադրություն կարելի է հիմնել25 մարտի 2019 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Բելառուսը կարող են տրակտորների և վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, հայտնում է Sputnik Արմենիան: «Առաջին անգամը չէ, որ բարձրաձայնում եմ այս նախագծերի մասին, առաջարկում եմ: Արձագանք դեռևս չկա: Ոչ ոք այս հարցերով դեսպանատուն չի դիմել: Թեև կան ակնհայտ բաներ՝ հուսալիություն, գին, որակ, մատչելիություն և պահանջարկ ֆերմերի կողմից հօգուտ բելառուսական արտադրանքի»,-ասել է նա: Եվս մեկ հետաքրքիր թեմա է վերելակների փոխարինումը Հայաստանում: Ըստ դիվանագետի, այս թեման ևս առաջին տարին չէ, որ արծարծվում է: Եվ բելառուսական կողմն առաջին տարին չէ, որ առաջարկում է ոչ թե ուղղակի վերելակներ մատակարարել Հայաստանին, այլ համատեղ արտադրություն կազմակերպել: Ավելի վաղ Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանին ասել էր, որ Բելառուսը պատրաստ է մասնակցել ՀՀ-ում ուղևորատար տրանսպորտի շարժակազմի թարմացմանը և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |