Մինսկն առաջարկում է վերելակների համատեղ արտադրություն հիմնել ՀՀ-ում

Մինսկն առաջարկում է վերելակների համատեղ արտադրություն հիմնել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Բելառուսը պատրաստ է մասնակցել ՀՀ-ում ուղևորատար տրանսպորտի շարժակազմի թարմացմանը և առաջարկում է Հայաստանում վերելակների համատեղ արտադրություն հիմնել: Այդ մասին Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն խոսել է Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հետ, հայտնում է Բելտա գործակալությունը:

Առաջիկայում Հայաստան կգործուղվի «Մոգիլյովլիֆտմաշ» գործարանի պատվիրակությունը: Ըստ Անդրեյչենկոյի, բելառուսական կողմը հուսով է, որ համատեղ արտադրության մասին որոշում կկայացվի:

Խոսնակը նշել է, որ հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունն աճում է և պետք է դուրս գալ կոոպերացիայի նոր մակարդակի: Նա հույս է հայտնել նաև, որ կրագացվի Մինսկն ու Երևանը քույր քաղաքներ հռչակելու որոշման ընդունումը, որն այժմ հայկական կողմն է քննարկում:

Արմեն Ղևոնդյանն իր հերթին ասել է, որ պատրաստ է նպաստել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրի զարգացմանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում վերելակների արտադրություն կհիմնվի։

Ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրոգրողների հետ զրույցում հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի Հանրապետություն այցի հրավերի:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---