Վարչապետը՝ ԲՀԿ-ին. Եթե Ձեր խմբակցությունում բոլորը վարժ են կարդում, ապա հանձնվում եմ

Վարչապետը՝ ԲՀԿ-ին. Եթե Ձեր խմբակցությունում բոլորը վարժ են կարդում, ապա  հանձնվում եմ

PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բուհերի ղեկավարների վերաբերյալ նրա վերջին հայտարարությանը:

Փաշինյանն ասել էր՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են «կուսակցական բջիջ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայսաստանում անելիք չունեն»:

«Արդյո՞ք ՀՀ-ում ռեկտորների աշխատանքի գնահատման չափանիշը դռներ փակելու կամ բացելու մեջ է, արդյո՞ք չկան այլ չափանիշներ նրանց գնահատելու, որ մենք պետք է նրանց գնահատենք՝ ելնելով այն հանգամանքից, թե որքանով են աջակցել կամ մասնակցել Թաշվյա հեղափոխությանը», - հարցրել է ընդդիմադիր պատգամավորը վարչապետին:

Փաշինյանն ի պատասխան ասել է, որ պետք է խոստովանել՝ հայաստանյան բուհական համակարգը չի կարող դիմագրավել այն մարտահարվարներին, որոնք ծառացել են երկրի առջև:

«Բուհերը եղել են իշխանության ձեռքի բութ գործիքը որևէ ստեղծարար նախաձեռնություն խեղդելու համար, դրանք դարձրել են կուսակցական ենթակառուցվածք: Այո, նոր Հայաստանում այն չափահաս մարդու առջև դուռ փակած ռեկտորը պետք է հացվաքի իրերն ու գնա», - ասել է վարչապետը:

Ի պատասխան Պետրոսյանն ասել է, որ ողջունում է վարչապետի՝ օրինականություն դեմ գործող պաշտոնյաներից ազատվելու մտադրությունը:

«Բայց եթե մենք զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն պետք է զարմանանք նաև նրա վրա, որ նոր Հայաստանում պատգամավորը թիվ մեկ քաղաքական ամբիոնից չի կարաղանում կարդալ իր գրած տեքստը: Ինչ իրավունք ունի մարզպետ լինել մի մարդ, որը կոկորդիլոսը թռչունից չի տարբերում (ակնարկում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին), ինչ իրավունքի ունի պետական վերահսկողոկան ծառայության պետ լինել մեկը, որին, երբ հարց եմ տալիս իր ձերբակալվելու մասին, խախտելով էթիկական վարքագիծը, ասում է՝ «ես ձերբակալվողի նման եմ»: Եթե Դուք գնում եք այդ ուղղությամբ, ուրեմն ուշադրություն դարձրեց հավասարության մթնոլորտի վրա», - ասել է պատգամավորը:

Փաշինյանն էլ արձագանքել է, որ լիարժեք կիսում է նրա մտահոգությունները:

«Եթե Դուք համոզված եք, որ Ձեր խմբակցության բոլոր պատգամավորներն ի վիճակի են Ձեր ուզած չափանիշներին համապատասխան կարդալ իրենց տեքստերը, ուրեմն ես հանձնվում եմ Ձեր առջև», - ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---