Փաշինյան. Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը չի կարող շարունակել աշխատանքը

Փաշինյան. Ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը չի կարող շարունակել աշխատանքը

PanARMENIAN.Net - Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իր շատ հստակ դիրքորոշումն է: «Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը ասել, թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռնեից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն», - ասել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է՝ չի կարող ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակել աշխատանքը Հայաստանում։ «Հեղափոխությունը սկսվել է այս պահանջով ու ավարտվելու է այս պահանջով, չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է ու այդ որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրականացվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---