ՀՀ-ում ամեն 72 ժամում 1 կին է մահանում արգանդի վզիկի քաղցկեղից․ ԱՆ-ն ասում է՝ գարդասիլը կանխում է այն (վիդեո)

ՀՀ-ում ամեն 72 ժամում 1 կին է մահանում արգանդի վզիկի քաղցկեղից․ ԱՆ-ն ասում է՝ գարդասիլը կանխում է այն

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ 1 կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` 1 կին մահանում է դրանից։

«Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումը կանխարգելում է մերօրյա տարածված այս հիվանդությունը՝ քաղցկեղը, ապահովելով հիվանդության արդյունավետ վերահսկում և դրանից մահացության կրճատում: Արդյո՞ք սրա դեմ «պայքարողները» և նրանց համակարգողները պատասխան կտան չփրկված կյանքերի համար», - գրել է նախարարը։

Ավելի վաղ ՀՀ-ում փոքրաթիվ բժիշկներ մտահոգություն էին հայտնել արգանդի վզիկի քաղցկեղը կանխող գարդասիլ պատվաստանյութով աղջիկներին պատվաստելու վերաբերյալ, սակայն այդպես էլ հստակ փաստեր կամ կոնկրետ գիտական ուսումնասիրություններ չեն ներկայացրել՝ թե ինչու է «պատվաստանյութը վտանգավոր»:

Ընթերցեք նաև՝ Գարդասիլով պատվաստվելուց 10 տարի անց շոտլանդուհիների մոտ քաղցկեղածին բջիջները 90%-ով նվազել են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---