Աշոտյանը հերքում է Միրզոյանին. Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը ավելի շուտ էր կայացրել23 ապրիլի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Արարատ Միրզոյանի հրապարակմանը 2018-ի ապրիլյան օրերին Կարեն Կարապետյանի հետ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ բանակցություններին, հերքում է Միրզոյանին՝ «հերթական առասպել» անվանելով նրա նկարագրածը: «Այսօր Արարատ Միրզոյանի կողմից հարթակ նետվեց հերթական առասպելը ՝ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան անցյալ տարվա հանդիպման մասին: Ասում եմ հերթական, քանզի այդ հանդիպման մասին շատ ավելի սենսացիոն ու իրականությունից կրկին հեռու մի պատմություն ամիսներ առաջ լսել էինք Միխաիլ Սահակաշվիլիից, Փաշինյանին իբր խոստացված և ճամպրուկներում սպասող 270 մլն դոլարի մասին: Վերադառնալով Միրզոյանի գրառմանը՝ պիտի ընդգծեմ, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև Կարապետյանի հանդիպումը իրենց հետ»,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ: Աշոտյանը կարծիք է հայտնել, որ «մոտակա հրապարակային խոսքում Սերժ Սարգսյանն այս հարցին ևս կարող է անդրադառնալ»: Ավելի վաղ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտա Եսայանը ասել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին չէր տեղեկացրել իր կուսակիցներին: «Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին մենք (ՀՀԿ-ականները-խմբ.) նույնպես իմացանք մեդիայից: Նա հետո մեզ ասաց, որ հատուկ է մեզնից գաղտնի պահել, որ մենք չհամոզեինք իրեն հակառակում», - պատմել է Եսայանը: ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը որոշ մանրամասներ է հայտնել 2018-ի ապրիլի 22-ին առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից, որոնք ընթացել են ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ: Այդ մասին Միրզոյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Էրեբունիում Ձերբակալվածների պահման վայրում իր գտնվելու ընթացքին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |