Սարգսյանը հրաժարականի մասին չէր տեղեկացրել իր կուսակիցներին

Սարգսյանը  հրաժարականի մասին չէր տեղեկացրել իր կուսակիցներին

PanARMENIAN.Net - «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համամասնական ընտրացուցակի 8-րդ համար Մարգարիտա Եսայանը CivilNet-ի եթերում ասել է, որ կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին չէր տեղեկացրել իր կուսակիցներին:

«Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին մենք (ՀՀԿ-ականները-խմբ.) նույնպես իմացանք մեդիայից: Նա հետո մեզ ասաց, որ հատուկ է մեզնից գաղտնի պահել, որ մենք չհամոզեինք իրեն հակառակում», - պատմել է Եսայանը:

Եսայանն ասել է, որ այդ օրն ինքը եղել է խոհրդարանում, հրաժարականից րոպեներ անց հայտնվել է Բաղրամյան պողոտայում Սարգսյանի հրաժարականը տոնող մարդկանց բազմության մեջ:

«Մարդիկ ինձ տեսնելով ասում էին՝ «վայ ՀՀԿ-ական», և գրկախառնվում էին ինձ հետ՝ շնորհավորելով ինձ: Այս ժամանակ իմ զգացողությունները երկակի էին՝ ես ուրախ էի, որ իմ ժողովուրդն ուրախ է, բայց մյուս կողմից ես մտածում էի, թե որքան սխալներ ենք մենք արել, որ այս մարդիկ այսքան ոգևորված են», - ասել է Եսայանը՝ հավելելով, որ հարգում է ժողովրդի ընտրությունը, «միևնույն ժամանակ նաև մտահոգ է»:

Ընթերցեք նաև՝ «Եսայան. Սերժ Սարգսյանին մոռացեք, նա այլևս չկա»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---