Փաշինյանն ու Ալիևը կարճ հանդիպում են ունեցել Բրյուսելում![]() 14 մայիսի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում, որտեղ նրանք հրավիրված էին մասնակցելու Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին: «Մենք կարճ խոսակցություն ենք ունեցել Ալիևի հետ ընթրիքի ժամանակ: Դա ընդհանուր խոսակցություն էր Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի մասին»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պատասխանելով ապագայում նոր հանդիպման մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «կոնկրետ պլաններ դեռ չկան»: Միջոցառման ընթացքում Արևելյան գործընկերության մասնակից երկրների ղեկավարները, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև վերը նշված բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել ողջույնի խոսքերով: Նրանք անդրադարձել են Արևելյան գործընկերության շրջանակում 10 տարիների ընթացքում իրականացված ծրագրերին, դրանց արդյունքներին, ինչպես նաև առաջիկա միջոցառումներին ու նախաձեռնություններին: Ընթերցեք նաև.Բաքուն հավանություն չի տվել ԱԳ հռչակագրին. Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին կետ չուներ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |