Քոչարյան. $3 մլն-ի կաշառքի դրվագով մեղադրանք են առաջադրել, որ գույքս կալանքի տակ պահեն16 մայիսի 2019 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին հայտարարել է, որ $3 մլն-ի կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել «իր գույքը կալանքի տակ պահելու համար»: Քոչարյանը հիշեցրել է, որ գույքը կալանքի տակ է 2018 թվականի հուլիսից, երբ իրեն միայն սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված: Նա նշել է, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը որպես լրացուցիչ սանկցիա չի նախատեսում գույքի բռնագանձում՝ ի տարբերություն կաշառքի հոդվածի: «Կալանքը հնարավորինս երկարաձգելու համար հորինեցին այս մեղադրանքը, ուրիշ բացատրություն չկա»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Նա մտահոգություն է հայտնել, որ դատավարությունը երկար է տևելու, հետևաբար այդ ընթացքում իր գույքը կմնա կալանքի տակ: Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գորիկ Հակոբյանը Մարտի 1-ին իրեն զեկուցել է, որ ցուցարարները զենք են կիրառել, նռնակներ կան: «Տեսանյութեր ցույց տվեց, որոնք այսօր չկան», - ասել է Քոչարյանը: Գործով մեղադրյալը նշել է, որ դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ին: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |