Քոչարյան. Գորիկ Հակոբյանն է ինձ ցույց տվել մեքենայի հետևից կրակողի տեսանյութը, որն այսօր չկա

Քոչարյան. Գորիկ Հակոբյանն է ինձ ցույց տվել մեքենայի հետևից կրակողի տեսանյութը, որն այսօր չկա

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 16-ին դատարանում հայտարարել է, որ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գորիկ Հակոբյանը Մարտի 1-ին իրեն զեկուցել է, որ ցուցարարները զենք են կիրառել, նռնակներ կան:

«Տեսանյութեր ցույց տվեց, որոնք այսօր չկան», - ասել է Քոչարյանը:

Գործով մեղադրյալը նշել է, որ դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ին:

«Ես նախքան իմ ասուլիսը, նրան ասացի (Գորիկ Հակոբյանին,-խմբ.), որ լրագրողների հետ հանդիպելու եմ, ինձ պետք է հասկանալ ինչ է կատարվում։ Նա ինձ ասաց, որ զենք են կիրառում, նռնակներ կան մարտական, և այդ դրվագը ինքը ինձ պատմեց, որ մեքենաների հետևից դուրս են գալիս կրակում, նորից մտնում մեքենայի հետևը։ Այդ դրվագը ինքը ինձ ցույց տվեց, որն այսօր ոչ մի տեղ չկա։ Ես չգիտեմ, որտեղ են։ Բավականին հետաքրքիր նյութեր, թե ինչպես է նռնակը պայթում, ոստիկանության աշխատակիցը դրանից զոհվում, այդ ամենը կար, այսօր դրանք չկան», - ասել է Քոչարյանը:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 16-ին կգան դատարան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---