«Ինչ ուզեմ՝ ասելու եմ, դու էլ նստած լսելու ես». Քոչարյանը՝ գլխավոր դատախազին16 մայիսի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա փաստաբանների և դատախազների միջև բանավեճ է եղել: Քոչարյանի փաստաբաններին դուր չի եկել, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդհատել է Քոչարյանի ելույթը: Իր մեղադրանքին անդրադառնալով՝ Քոչարյանը դատախազներին կադաստրի շարքային աշխատողների հետ է համեմատել: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կոչ է արել կոռեկտություն դրսևորել: Միջամտել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Այս մարդը արդեն բոլոր հնարավոր խախտումներից դուրս է գալիս, դուք դատախազությանը թույլ եք տալիս ընդհատել մեզանից ցանկացած մեկին ցանկացած ժամանակ»,- դատավորին ասել է Ալումյանը: Քոչարյանի և Արթուր Դավթյանի միջև բանավեճ տեղի ունեցավ. «Ինչ ուզեմ, ասելու եմ, դու էլ նստած լսելու ես», - գլխավոր դատախազին ասել է Քոչարյանը: «Փորձի», - պատասխանել է Արթուր Դավթյանը: Ավելի վաղ Քոչարյանը մայիսի 16-ին դատարանում ելույթ է ունեցել, որում ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ը տեղի ունեցած իրադարձությունները։ Նա ասել է, որ ծանոթ չէր 0038 հրամանին, իսկ ծանոթանալուց հետո պնդում է՝ ճիշտ հրաման էր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |