ՌԴ-ն մտադիր է պապիլոմավիրուսի վարակի դեմ պատվաստումն ազգային օրացույցում ներառել26 հուլիսի 2019 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը մտադիր է արգանդի վզիկի քաղցկեղի հարուցիչ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն ազգային օրացույցի մեջ ներառել: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ՌԴ պետդումայի պատգամավոր Բորիս Մենդելեևիչի համապատասխան առաջարկին դրական է արձագանքել երկրի առողջոպահության փոխնախարար Տատյանա Յակովլևան: Նշվում է, որ ՌԴ պատվաստումների ազգային օրացույցում 12 վարակի դեմ պատվաստնման օր կա: ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստում է ներդրվել: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանում յուրաքանչյուր 36 ժամը մեկ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ 1 կնոջ մոտ, իսկ յուրաքանչյուր 72 ժամը մեկ` 1 կին մահանում է դրանից։ Ավելի վաղ ՀՀ-ում փոքրաթիվ բժիշկներ մտահոգություն էին հայտնել արգանդի վզիկի քաղցկեղը կանխող գարդասիլ պատվաստանյութով աղջիկներին պատվաստելու վերաբերյալ, սակայն այդպես էլ հստակ փաստեր կամ կոնկրետ գիտական ուսումնասիրություններ չեն ներկայացրել՝ թե ինչու է «պատվաստանյութը վտանգավոր»: Ընթերցեք նաև՝ «Գարդասիլով պատվաստվելուց 10 տարի անց շոտլանդուհիների մոտ քաղցկեղածին բջիջները 90%-ով նվազել են»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |